Հյուսթոնում ոստիկական բաժանմունքի սերժանտ Ստեյսի Սուրոն աղմկոտ սկանդալի մեջ է հայտնվել` ոստիկականական համազգեստով ու նաեւ առանց զգեստի լուսանկարներ տեղադրելով Facebook-ում:
42-ամյա միայնակ մայր Սուրոն մոտ հարյուր լուսանկար է տեղադրել «ModelMayhem.com» կայքում, որտեղ իրենց լուսանկարներն են տեղադրում ինչպես պրոֆեսիոնալ մոդելներ, այնպես է սիրողները:Սկանդալային լուսանկարների մասին, որոնցում պատկերված է ոստիկանության սերժանտը, հայտնի է դարձել անցած շաբաթ, որից հետո Սուրոն ժամանակավորապես ազատվել է աշխատանքից` մինչեւ ծառայողական քննության ավարտը:Նրա գործընկերները չեն բացառում, որ իր ոչ ստանդարտ հոբբիի համար նա կարող է աշխատանքից ազատվել: Մինչ օրս հայտնի չէ նա գումար աշխատել է իր մոդելային գործունեությունից, թե ոչ:






























