Հաջորդ ամիս ԱՄՆ-ում աճուրդի կհանվի ամենահին «Ford»-ը: Խոսքը հանրահայտ ավտոարտադրող առաջին մեքենայի` «Ford Model A»-ի մասին է:  Այդ մոդելի արտադրությունն սկսվել է 1903թ. հունիսին, իսկ հուլիսի 13 –ին վաճառվել են առաջին երեք մեքենաները` 9, 11 եւ 30 համարանիշներով:

Առաջին երկու մոդելները չեն դիմացել ժամանակի փորձությանը, սակայն «Model A №30»-ին հաջողվել է հասնել մեր օրերը` հաղթահարելով ավելի քան մեկ դար: Նրա առաջին սեփականատերը այն գնել է 850  դոլարով:

Հոկտեմբերի 11-12-ին «RM Auction`s»-ը Փենսիլվանիա նահանգի Հերշի քաղաքում վաճառքի կհանի «ծերուկին»: Նախնական արժեքը գնահատվում է   300 -500 հազ. դոլար: