Վոլգոգրադում քրեական գործ է հարուցվել չեչնիացի զինծառայողի նկատմամբ, որը մեղադրվում է  ռուս ծառայակիցներին ծաղրելու մեջ: Շամիլ Բելոնոսը մեղադրվում է ազգամիջյան խտրականության հրահրման եւ կանոնադրական հարաբերությունների խախտման մեջ:

Հետաքննության տվյալներով, 2011թ-ին Բելոնոսը ծեծի է ենթարկել ծառայակցին` պատճառաբանելով նրանով, որ վերջինս հրաժարվել է իր հրամանով ցախ կոտրել, հաղորդում է   NEWSru.com-ը:

Մի քանի օր անց Բելոնոսովը գիշերվա կեսին արթնացրել է ավելի ուշ զորակոչված զինծառայողներին  եւ  սափրվելու համար նախատեսված փրփուրով նրանց մեջքին գրել է «Չեչնիա-95» եւ լուսանկարել, դրանից հետո նա նույն միջոցով զինվորների մեջքին գրել է «Չեչնիա» եւ «Արմենիա»:

Ծառայողները Բելոնոսովից բողոքել են սպաներին: Ստուգումներից հետո հարուցվել է  քրեական գործ, որը փոխանցվել է Վոլգոգրադի կայազորային  ռազմական դատարան: