Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդը հոկտեմբերի 4-ին լուծարել է խորհրդարանը, որպեսզի նշանակի երկրի օրենսդիր մարմնի արտահերթ ընտրություններ:
«Հինգշաբթի օրվա երկրորդ կեսին թագավորը որոշեց լուծարել Ազգային խորհուրդը՝ խորհրդարանը և նշանակել արտահերթ ընտրություններ», - ասվում է թագավորի լրատվական ծառայության պաշտոնական հայտարարությունում:
Հայտնվում է, որ օրենսդիր մարմնի լուծարման մասին որոշումը թագավորը կայացրել է զանգվածային բողոքի ակցիաների ֆոնի վրա, որոնց մասնակիցները պահանջում են քաղաքական բարեփոխումներ: Ընտրություններն ամենայն հավանականությամբ տեղի կունենան մինչև 2012 թ. վերջը, սակայն քվեարկության ճշգրիտ ժամկետի մասին չի նշվում: Պատգամավորների նախորդ գումարումը վաղաժամկետ լուծարվել էր 2009 թ. նոյեմբերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հորդանանում գործում է երկպալատանի խորհրդարան – Ազգային խորհուրդ: Ստորին պալատը ընտրվում է գաղտնի քվեարկությամբ և կազմված է 110 պատգամավորներից, վերին պալատի 55 պատգամավորները նշանակվում են թագավորի կողմից:




























