ԵԽԽՎ-ն այսօր լսումներ է անցկացրել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով: Լսումների ժամանակ բոլոր երկրների պատվիրակները, բացառությամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի, ընդգծել են ադրբեջանցի մարդասպանի գործողությունների անթույլատրելիությունն ու դատապարտել այն, իսկ ադրբեջանցի պատվիրակներն էլ պնդել են, թե մարդասպանին ներում շնորհելը «Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է»:
«Ադրբեջանը կարեւոր էներգետիկ գործընկեր է» ,-սպառնացել է ադրբեջանցի պատգամավոր Այդին Աբնասովը` հույս ունենալով, թե էներգետիկ շահերը կխանգարեն եվրոպացի պատգամավորներին հանդես գալ դատապարտող հայտարարություներով:
Քննարկմանը վերջակետ է դրել ֆրանսիացի պատգամավոր Ռուդի Սալեն, ով հիշեցրել է, որ Սաֆարովը կացնի 16 հարված էր հասցրել քնած հայ սպային: Նա նաեւ դիմել է ադրեբջանցի պատվիրականերին` ասելով, թե բավանաչափ քարոզչություն արդեն լսեցին:«Լսելով ձեր բոլոր փաստարկները, ես ինձ հարց եմ տալիս` կարո՞ղ է Ադրբեջանը օրինական հիմքերով գտնվել այս դահլիճում»,-հարցադրում է արել ֆրանսիացի պատգամավորը:



























