«Հրապարակը» գրում է, թե ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանն ու Գագիկ Ջհանգիրյանը երեկ ԱԺ-ում  կողմ են քվեարկել «2011 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրությանը:

Խոսքը ՀԱՊԿ համաձայնագրի մասին է, ըստ որի, ՀԱՊԿ անդամ երկիրն իրավունք չունի իր տարածքում տեղակայել երրորդ երկրի ռազմակայան կամ ռազմական ենթակառուցվածք, եթե մյուս երկրները հավանություն չեն տվել դրան:

Եթե Լ. Սարգսյանի դեպքում դա ինչ-որ առումով սպասելի էր, քանի որ նա Պուտինին սատարելու հայտնի կոչի հեղինակն էր, ապա անակնկալ էր Ջհանգիրյանի դեպքում: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը դեմ է քվեարկել այս փաստաթղթին: Փաստորեն, ՀԱԿ-ում եւս երկու հակադիր թեւեր կան՝ եվրոպամետներ եւ ռուսամետներ: