«Հրապարակը» գրում է, թե վերջնականորեն հաստատվում են լուրերը, թե Քոչարյանը չի դնելու իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում: Բանն այն է, որ Օսկանյանի հարցով դատախազի միջնորդության ժամանակ Գագիկ Ծառուկյանի բացակայությունն այն կաթիլն էր, որ վերջնականապես խորացրել է Քոչարյանի ու Ծառուկյանի միջեւ «անհասկացողության անջրպետը»:
Ծառուկյանն այլեւս իրեն համարում է ինքնուրույն խաղացող եւ տեւական ժամանակ է, ինչ փորձում է դուրս գալ Քոչարյանի ազդեցության դաշտից: Պրոցեսը, ըստ հավաստի աղբյուրի, սկսվել է այն պահից, երբ Ծառուկյանը խորհրդարանական ընտրություններում հավաքեց 450 հազար ձայն: Նրան փորձագետները եւ իմիջմեյքերները ներշնչել են, որ այդ կապիտալով ինքը կարող է զերծ մնալ թե Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի ազդեցությունից եւ իր սեփական խաղն սկսել:



























