Մինչ քննարկվում էր ԱԺ ԲՀԿ խմբակցության ռմբարկու անդամ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, ԲՀԿ երկու ներկայացուցիչներ իրենց ելույթում  հայտարարեցին, որ հնարավոր է պահանջեն գլխավոր դատախազի հրաժարականը, ինչը կքննարկեն իրենց խորհրդի նիստի ժամանակ։ Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը։

«Հետաքրքիր է իմանալ, թե արդյոք այս կարծիքը կիսում են նաեւ ընդդիմադիրները՝ հարցով դիմեցինք ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանին, ով ասաց. «Եթե հնարավորի մասին եք ասում, իհարկե հնարավոր է, բայց այս պահին մենք նման բան չենք պատրաստվում անել, եւ այդ ամենը կապված է նաեւ ռեալությունների հետ։ Մեզ հարկավոր չէ անել քայլեր՝ իմանալով հանդերձ, որ այդ քայլի հետեւից գալու են տասը, քսան, երեսուն հոգի։ Մեր խնդիրը աղմուկ հանելը չէ, այլ խնդիրը լուծելն է, եւ եթե հնարավոր գտնենք, որ դա հնարավորին մոտենում է, ապա հաճույքով կանենք նման բան»,- մեջբերում է «Իրավունքը»։