Թունիսի իշխանությունները մահապատիժ են պահանջել ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակված ցուցարարների համար: Ինչպես հայտնել են իրավապաշտպանները, անկարգությունների ժամանակ ձերբակալվել է 87 մարդ: Ներկայումս բոլոր նրանց մի շարք մեղադրանքներով դատ է սպասվում` պետական անվտանգության մարմինների վրա հարձակման մեղադրանքով: Դատախազությունը նախատեսում է բոլոր մեղադրյալների համար հասնել առավելագույն  պատժաչափին, հայտնում է ՌԲԿ-ն, վկայակոչելով AP -ն:

Հիշեցնենք, որ «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքի ակցիաները ծագել էին նաեւ Թունիսում: Սեպտեմբերի 14-ին ցուցարարների ամբոխը փորձել է գրոհել ԱՄՆ-ի դեսպանատունը: Դեսպանատան տարածքը որոշ ժամանակով անցել էր ցուցարարների ձեռքը: Նրանք պոկել են ամերիկյան դրոշը, որի փոխարեն կախել են Թունիսի դրոշը: Անկարգությունների արդյունքում 4 մարդ է զոհվել, 49-ը` վիրավորվել են: