Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում Պռոշյան փողոցում այրվում է տուն: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 5-ին, ժամը 06.22-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 07.10-ին: Ամբողջությամբ այրվել է տան ննջասենյակը (գույքով՝ 15 ք.մ), որտեղ հայտնաբերվել են 70-ամյա Ռիմա եվ 73-ամյա Արշավիր Եղիազարյանների դիերը: Դեպքի մասին տեղյակ են պահվել ոստիկանությանը եւ շտապօգնությանը: