Տեխաս նահանգի դատախազը Anonymous հաքերային խմբավորման անդամ Բարրետ Բրաունի դեմ, ով ձերբակալվել էր սեպտեմբերին  Դալլաս քաղաքում, մեղադրանք է առաջադրել` Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակցի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու կապակցությամբ:

Բարրետ Բրաունը ձերբակալվել է սեպտեմբերի 12-ին իր բնակարանում` ընկերների հետ վիդեո-զրույցի ժամանակ: Հոկտեմբերի 4-ին դատախազության ներկայացուցիչները  ներկայացրել են մեղադրանքների ցուցակը, որը առաջադրվել է ձերբակալվածի նկատմամբ: Նրան մեղադրում են պետական ծառայակցի անձնական տվյալները հրապարակելու սպառնալիքների մեջ, ինչպես նաեւ իրավապահ մարմնի աշխատակցի նկատմամբ վրեժ լուծելու փորձի մեջ:

Twitter–ում թողած հայտարարությունների համաձայն` Բրաունը պատրաստվում էր ՀԴԲ –ի աշխատակցի «կյանքը փչացնել», ով հարձակումներ է գործադրել իմ մոր նկատմամբ:

Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով Բրաունը սկսել է համագործակցել Anonymous-ի հաքերների հետ դեռեւս 2006 թ-ին, իսկ 2010 թ-ն  խմբավորման անունից իր վրա  է վերցրել Visa եւ MasterСard կայքերի խափանման պատասխանատվությունը: