Ռուսաստանում օտարերկրացիների կողմից իրականացվող հանցագործությունների 90 տոկոսի հեղինակը ԱՊՀ-ից եկվորներ են: հոկտեմբերի 5-ին նման վիճակագրություն է ներկայացրել Ռուսաստանի ՆԳՆ-ի հասարակական կարգի հսկողությունն ապահովող վարչության պետի տեղակալ Վիկտոր Կիմը:

«Հանցագործությունների գրեթե 89-ը տոկոսը, որոնց մասնակիցները օտարերկրացիներ են եղել, կապված են թմրանյութի շրջանառության հետ: Մեծ թիվ են կազմում նաեւ առանձնապես ծանր հանցագործությունները եւ գողությունները»,-ասել է Կիմը միջգերատեսչական խորհրդարկցության ժամանակ:

Նա նաեւ ավելացրել է, որ նեգաղթյալների հանցագործությունները հիմնականում կապված են  թմրանյութի շրջանառության, անօրինական ներգաղթի կազմակերպման, մարմնավաճառության հետ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Կիմը նկատել է, որ անօրինական ներգաղթի հարցերով աշխատանքի արդյունքները  2012 թ-ի առաջին կես տարում  «չեն ուրախացնում», ներգաղթային խախտումների թվի աճ գրանցվել է Ռուսաստանի 33 սուբեկտներում: