Սիրիայի Հալեպ քաղաքում հրթիռի հարվածից երկու հայեր են զոհվել: Ինչպես NEWS.am-ին հայտնեց Հալեպի հայ համայնքի աղբյուրը, այս գիշեր Նոր Գյուղ կոչվող թաղամասում` Կարեն-Էփե ազգային Ճեմարանի տարածքում հրթիռ է ընկել, որի պայթյունի հետեւանքով զոհվել են Սիրիայի երկու հայ քաղաքացիներ` մոտ 60 տարեկան Հասմիկ Տեր-Ներսիսյան-Կիրակոսյանը եւ 75-ամյա Պարսում Պարսումյանը:
Պայթյունի հետեւանքով կան նաեւ վիրավորներ, որոնցից մեկի վիճակը ծանր է:




























