Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 23:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ավետիսյան 23 տան բնակիչ, 39-ամյա Էդուարդ Գեւորգյանը, վարելով «Օպել Վեկտրա» մակնիշի 30 ՏՍ 912 համարանիշի ավտոմեքենան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 25-կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճանապարհի արգելապատնեշին եւ գլորվելով ընկել Դեբեդ գետը:
Վթարի հետեւանքով վարորդը՝ Է. Գեւորգյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները, ինչպես նաեւ ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Փաստի առթիվ Լոռու մարզի քննչական բաժնում նախապատրաստվուիմ են նյութեր:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի





























