Մի ժամանակ մենք շատ մոտ էին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, սակայն, ցավոք, այդ գործընթացը կանգնել է: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ-ի նախկին ղեկավար, Հունաստանի ԱԳՆ-ի նախարար, ներկայումս խորհրդարանի պատգամավոր Դորա Բակոյաննիսը, ով ավելացրել է, որ ներկայումս հակամարտության կարգավորման գործընթացքում լճացում է նկատվում:
Նա ԵԱՀԿ-ին եւ միջազգային կազմակերպություններին կոչ է արել ուշադրությամբ վերաբերել լեռնային-ղարաբաղյան հակամարտությանը. «Լավ կլինի, եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը ավելի շատ ջանքեր գործադրեր»:





























