Թուրքիայի նախկին նախագահ Տուրգութ Օզալայի մարմինը, որը  արտաշիրմվել էր մահվան հանգամանքները պարզելու նպատակով, հոկտեմբերի 5-ին կրկին հողին կհանձնվի: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, փորձաքննության տվյալները պատրաստ կլինեն երկու ամսվա ընթացքում:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Թուրգութ Օզալը մահացել է 1993-ին կասկածելի համգամանքներում: Պաշտոնական վարկածով նա մահացել է սրտի անբավարարությունից, սակայն կինը եւ որդին պնդում են, որ նրան միտումնավոր թունավորել են:

Հիշեցնենք, որ  մի շարք թուրք դիվանագետներ պնդում են, թե ժամանակին Թուրգութ Օզալը ցանկացել է լուծել Հայոց ցեղասպանության հարցը եւ նույնիսկ հետաքրքրվել պաշտոնյաներից, թե Ցեղասպանության ճանաչման դեպքում Թուրքիան որքան փոխհատուցում է վճարելու։