Գարիկ Մարտիրոսյանը ցանկանում է, որ իր անձնական կյանքում  ամեն ինչ մնա այնպես, ինչպես հիմա է, իսկ իր համար առաջնայինը շարունակում է մնալ THT-ի եթերով հեռարձակվող Comedy Club շոուն, ընդ որում, նա հույս ունի, որ աստղային հիվանդությունը կշրջանցի իրեն, եւ փառքը չի փչացնի իր երեխաներին: Այս ամեն մասին նշանավոր ռուս շոումենը պատմել է  «Տրուդ-7»-ի հետ հարցազրույցի ժամանակ:

Խոսելով Comedy Club-ի մասին` նա նշել է, որ թիմը շարունակում է հետեւել իր առջեւ դրված չափանիշներին եւ սկզբունքներին, որոնցից է օրինակ այն,  որ բոլորի համար պետք է շատ ծիծաղելի, թարմ, խիզախ եւ հետաքրքիր լինի: «Ամենագլխավոր արդյունքն այն է, որ բոլոր հեռուստադիտողների մոտ լավ տրամադրություն մնա», - նշել է նա:

Այն որ հայրիկը աստղ է, Գարիկ Մարտիրոսյանի երեխաները դեռեւս չեն գիտակցում, նրանք դեռ փոքր են: Եւ քանի որ իրենց տուն այցելում են այնպիսի մարդիկ, ում նույնպես ցուցադրում են հեռուստացույցով, երեխաները պարզապես մտածում են, որ հեռուստացույցը, այնպիսի սարք է, որի եթերով պարբերաբար ցուցադրում են բոլորին: «Ես չեմ կարծում, որ կգա այնպիսի պահ, երբ նրանք քիթները կցցեն այն պատճառով, որ նրանց հայրը հայտնի է: Մենք նրանց ճիշտ ենք դաստիարակում»,- նկատել է ՈՒՀԱ-ի նախկին խաղացողը:

Գարիկ Մարտիրոսյանը ֆիլմերում չի նկարահանվում, քանի որ իրեն ոչ այնքան հաջող դերասան է համարում: Պատասխանելով այն հարցին, թե կարող է նա լքել հեռուստաեթերը, մեծ եկամուտի  դիմաց` շոումենը հայտնել է. «Ոչ մի դեպքում, ոչ մի միլիոնի դիմաց»: Իսկ որպես դերասան, նա միշտ ցանկացել է հավասարակշիռ մնալ . « Որպեսզի իմ կյանքում այնպիսի պահ չգա, երբ ես սկսեմ մտածել, որ ես մեր մոլորակի ամենահզոր կատակերգուն եմ եւ սկսեմ լողալ իմ փառքի մեջ` միունույն ժամանակ  փնթի կատարելով աշխատանքս: Դա ինձ համար ամենասարսափելին է: Իսկ որպես ընտանիքի մարդ,  ես ինձ կցանկանայի, որ ոչինչ չփոխվեր: Թող ամեն ինչ մնա այնպես, ինչպես հիմա է, ես ամեն ինչից շատ գոհ եմ», - ամփոփել է նա: