Ադրբեջանական փառապանծ բանակում հերթական արտակարգ միջադեպն է գրանցվել: Ինչպես հաղորդում է APA-ն, դեպքը տեղի է ունեցել N զորամասում, որը գտնվում է Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում: Ադրբեջանական բանակի զինվոր Տոգրուլ Ալեշրաֆ օղլու Գուլիեւը անզգուշության արդյունքում վիրավորել է ինքն իրեն: Վիրավորը հոսպիտալացվել է:
Դեպքի առնչությամբ հետաքննություն է իրականացվում, վիրավորի վիճակը կայուն ծանր է:
Թեեւ աղբյուրը նշում է զենքի հետ անզգույշ վարվելու մասին, կան որոշ կասկածներ: Հայտնի է, թե ինչ բարքեր են տիրում Ադրբեջանական բանակում: Այնպես որ չի բացառվում, որ այստեղ դեպքում ինքնասպանության հասցման փորձի է տեղի ունեցել:





























