Թուրքական Անթալիայում վթարի հետեւանքով տուժել են ռուս զբոսաշրջիկներ: Մեկ մարդ զոհվել է, 24-ը` մարմնական վնասվածքներ են ստացել: Վթարը տեղի է ունեցել Անթալիա-Կեմեր մայրուղու վրա:
Ավտոբուսը, թաց ճանապարհի վրա մի որոշ ժամանակ սահել է, ապա շուռ է եկել եւ այդ դիրքով սահել է եւս 10 մետր: Թուրքական ոստիկանության տեղեկատվության համաձայն, վիրավորների մի մասին տեղափոխել են Անթալիայի հիվանդանոց: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները, փոխանցում է «Ռոսիսկայա գազետան»:
Թուրքիայում օրենք է ընդունվել, որի համաձայն վթարի հետեւանքով տուժած օտարերկրյա զբոսաշրջիկները անվճար վիրահատության իրավունք ունեն:





























