Երեւանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներ Արման Ղուկասյանը եւ Գուրգեն Հովհաննսիյանը «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսում ներկայացնում են սեփական նախագծմամբ լուսնագնաց: Այն աշխատում է լազերի օգնությամբ, մինչեւ 240 աստիճան (յուրաքանչյուր կողմից 120 աստիճան) տեղանքի սկանավորում է իրականացնում եւ շրջանցում է հայտնաբերած խոչընդոտները: Լուսնագնացը հնարավորություն ունի նաեւ փորձնական նկարահանումներ կատարել եւ նկարներն ուղարկել Երկիր մոլորակ: Այս լուսնագնացը սակայն չունի «ձեռք»՝ մակերեւեույթից նմուշ վերցնելու համար, ինչով զինված են այլ լուսնագնացներ:

Նախագծի հեղինակները հավաստիացնում են, որ Հայաստանում կարելի է արտադրել լուսնագնացներ, անհրաժեշտ է միայն պատվերի առկայություն:

Նշենք, որ լուսնագնացը ցուցադրվում է «Նեյշնլ ինսթրումենթսի» տաղավարում: