Ռուսաստանի եւ Տաջիկստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմոմալի Ռահմոնը համաձայնագիր են ստորագրել, ըստ որի ռուսական 201-րդ բազան Տաջիկստանում մնա մինչեւ 2042 թ-ը:
«Այս համաձայնագիրը բավականին հարմարավետ վարձակալական պայմաններ է նախատեսում: Որոշ գումարներ կան, սակայն այս բազաները մենք գրեթե անհատույց ենք ստանում»,-լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, մեջբերում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Համաձայնագիրը ստորագրվել է Ռուսաստանի նախագահի` Տաջիկստան կատարած երկօրյա այցի շրջանակում: Այն մշակվել է գործող համաձայնագրի փոխարեն, որի ժամկետը լրանում է 2014 թ-ին: Տաջիկստանում 201-րդ բազան ռուսական խոշորագույն բազաներից եւ Կենտրոնական Ասիայի ամենախոշոր ռազմական ստորաբաժանումներից մեկն է:





























