Ռուսական ՆՏՎ հեռուստաընկերության եթերով հոկտեմբերի 5-ին եթեր կհեռարձակվի «Բողոքի անատոմիան» դիմակազերծող ֆիլմի երկրորդ մասը: Հեռավոր Արեւելքի բնակիչները արդեն հասցրել են այն դիտել, մեկնաբանել, ինչպես նաեւ ինտերնետում տեղադրել հաղորդման տեսագրությունը:

Ֆիլմի գլխավոր հերոսներն են դարձել «Ձախ ճակատի» առաջնորդ Սերգեյ Ուդալցովը եւ պաշտպանության եւ անվտանգության հարցերով Վրաստանի խորհրդարանի կոմիտեի ղեկավար Գիվի Տարգամաձեն, ով իբր զբաղվում է Ռուսաստանում բողոքի ակցիաների ակտիվ աջակցությամբ: Ֆիլմում Տարգամաձեին անվանում են «Գունավոր հեղափոխության կոնստրուկտոր»: Ֆիլմից պարզ է դառնում, որ Ուդալցովը եւ Տարգամաձեն բանակցություններ են վարել ռուսական մի շարք քաղաքներում իշխանությունը իրենց ձեռքը  վերցնելու  շուրջ:

Քանի դեռ ֆիլմը քայլում է Ռուսաստանի ժամային գոտիներում, ընդդիմության առաջնորդները արդեն հայտարարել են, որ կբացահայտեն այն մարդկանց անունները ովքեր մասնակցել են այս հաղորդման ստեղծմանը:

Նոր ֆիլմը դարձել է ընդդիմության մասին առաջին ` «Բողոքի անատոմիան» ֆիլմի շարունակությունը, որը ցուցադրվել էր այս տարվա գարնանը ու մեծ աղմուկ է բարձրացրել. Գործը հասել էր նաեւ Մոսկվա հեռուստակենտրոնի մոտ բողոքի ակցիաների եւ հաքերային հարձակումների: Առաջին ֆիլմի հեղինակները հայտնել էին, որ ընդդիմությունը իր կողմնակիցներին փողոց է դուրս բերում  փողով, իսկ նրանց բոլոր ակցիաները վճարվում են արեւմտյան երկրների կողմից: