Հարավային Օսիան եւ Աբխազիան Վրաստանի մի մասն են, եւ այս հարցում ես հաստատակամ կմնամ: Այս մասին ասել է «Վրացական երազանք»-ի առաջնորդը The New Times-ի թղթակից Եվգենի Ալբացի հետ հարցազրույցի ժամանակ:

«Սակայն ես չեմ կեղծի եւ ճնշի, այդպես չի լինի. ռուսները որոշել են եւ հետ են գնացել. ոչ մի բռնություն, ոչ մի ուժային որոշում` միայն եղբայրական: Մենք պետք է կառուցենք հետաքրքիր Վրաստան, որպեսզի աբխազները եւ օսերը  ցանկանան վերադառնալ մեզ մոտ: Նրանք պետք է տեսնեն, որ այստեղ կյանքը լավ է: Դրան պետք է մասնակցեն բոլոր կողմերը` եւ օսերը եւ աբխազները: Դժվար կլինի, ես հասկանում եմ: Բայց խնդիրը լուծելի է», -ասել է նա: