Բաքվում բողոքի ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների բախման արդյունքում ավելի քան 50 մարդ է ձերբակալվել , ովքեր բողոքում են հիջաբ կրելու արգելքի դեմ: Turan գործակալության տվյակներով` ոստիկանության տարբեր բաժանմունքներ է տեղափոխվել 55 մարդ:
Երկու կողմերից էլ տուժածներ կան: Քաղաքի կլինիկական հիվանդանոցի կենտրոնի տվյալներով` երեք ոստիկան ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:
Հիշեցնենք, որ մոտ 200 ցուցարարներ հավաքվել են Ադրբեջանի կրթության նախարարության դիմաց` պահանջելով վերացնել դպրոցներում հիջաբ կրելու արգելքը: Նրանք վանկարկել են`«ազատություն հիջաբին», «ազատություն իսլամին», «անիծվեն սիոնիստները» կարգախոսները: Ոստիկանական 150 հոգուց կազմված ջոկատը սկսել է ցրել ցուցարարներին:





























