Բաքվում ծեծել են ամերիկյան American Harvard English School դպրոցի տնօրենին: Ոսիկանություն բողոքը ներկայացրել է տնօրեն Սթիվեն Գեսթ Հարոլդը:

Ինչպես հայտնել են ոստիկանությունից, Գեսթ Հարոլդը հայտնել է, որ նրան հարվածներ է հասցրել ոմն Արիֆ Հուսեյնով, փոխանցում է Day.Az-ը:

Պարզվել է, որ Ս.Գ.Հարոլդի վարձակալած տան տերը` Հուսեյնովը մի քանի օր առաջ բարձրացրել է տան վարձը, ինչը չի գոհացրել Հարոլդին, ով տան տիրոջը հայտնել է, որ 10 օրից կհեռանա տնից: Հուսեյնովը ամերիկացուն մեղադրել է դուռը փչացնելու մեջ, ինչի հետեւանքով  վեճ է ծագել  երկուսի միջեւ, որի ընթացքում  Հուսեյնովը տնօրենին մի քան անգամ  հարվածել է: