Մոսկովյան դպրոցի փոխտնօրեն Յարոսլավ Բելովին մինչեւ դեկտեմբերի 3-ը կալանքի տակ կպահեն: Նա մեղադրվում է 15-ամյա դեռահասի հետ սեռական կապ ունենալու մեջ: Փաստաբանն ընդունել է իր պաշտպանյալի մեղքը:

Նախօրեին Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել էր, որ քրեական գործի կասկածյալը Մոսկվայի №531 դպրոցի 30-ամյա փոխտնօրենն է: Մեղադրյալին մինչեւ 6 տարվա ազատազրկում է սպառնում, գրում է BFM.RU-ն:

Քննության տվյալներով` 2012թ. մայիս-հուլիսին կասկածյալը Սեւաստոպոլի պողոտայի իր բնակարանում տուժողի հանդեպ սեռական բնույթի գործողություններ է կատարել: Քննությունը չի բացառում, որ դա Բելովի միակ հանցագործությունը չէ, նշում է INFOX.ru-ն: