Եվրոպան քաջ հասկանում է, որ Ղարաբաղում պատերազմի հոտ է գալիս և ձգտում է կանխել այն: Այդ մասին Vesti.Az –ին հայտարարել է Ֆրանսիական ակադեմիայի մշտական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, Ֆրանսիայի պատվավոր պրոֆեսոր Էլեն դ՚ Անկոս Քարերը:
«Մենք ապրում ենք մի դարում, երբ բանականությունը պետք է հաղթի կռվելու ցանկությանը: Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում: Սակայն, ես ափսոսում եմ, որ բանակցություններն էլ չեն տալիս ցանկալի արդյունքներ»,- նշել է Էլեն դ՚ Անկոսս Կարրերը:
«Հնարավոր է, որ իմ առաջարկը զարմացնի ձեզ, և այն կարող նույնիսկ հիմար թվալ, սակայն ես գտնում եմ, որ անհրաժեշտ է ընդլայնել ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմը», - հայտարարել է պրոֆեսորը: Նրա խոսքերով, անհրաժեշտ է օգնել երեք երկրներին, որոնք զբաղված են այդ հակամարտության կարգավորմամբ: «Անհրաժեշտ է նոր հայացք այդ հակամարտությանը, պատերազմը միշտ էլ կարելի է սկսել, դա ամենահեշտ ճանապարհն է: Անհրաժեշտ է հանդիպել և չհոգնել այդ հանդիպումներից ու բանակցություններ վարելուց», - ամփոփել է նա:





























