Իսրայելական հատուկ ծառայությունները ոչնչացրել են ԱՄՆ-ի քաղաքացու, ով Էյլաթ քաղաքի հյուրանոցներից մեկում  անկանոն կրակ է բացել: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ի առավոտյան Leonardo Club հյուրանոցում: Հրաձգության արդյունքում զոհվել է հյուրանոցի աշխատակիցներից մեկը, եւս մի քանի մարդ վիրավորվել է:

Ամերիկացին հսկիչից խլել է հրացանը եւ մտնելով հյուրանոց` անկանոն կրակ է բացել մարդաշատ նախասրահում:

Երբ դեպքի վայր են ժամանել հատուկ ծառայության աշխատակիցները, տղամարդը թաքնվել է խոհանոցում եւ հրաժարվել է հանձնվել: Արդյունքում տղամարդը գնդակահարվել է ուժայինների կողմից, գրում է NEWSru Israel-ը:

Հետագայում պարզվել է, որ հարձակվողը Նյու Յորքի 20-ամյա բնակիչ է, ով Իսրայել է ժամանել երկու ամիս առաջ հայրենադարձության ծրագրով: Նա աշխատնքի էր անցել տվյալ հյուրանոցում, սակայն երկու օր առաջ ազատվել էր աշխատանքից  խոհարար կողից, ով էլ նախնական տվյալներով դարձել է ամերիկացու զոհը: