Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 5-ին աշխատանքային ճաշ է ունեցել Երեւանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների եւ ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակու Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների, այդ շրջանակներում ընթացող բանակցությունների եւ իրականացվող ծրագրերի վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են Ասոցացման օրակարգի ձեւավորման հարցին:  Երկուստեք գոհունակություն է հայտնվել Հայաստան- ԵՄ հարաբերություններում գրանցված առաջընթացի կապակցությամբ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շարունակմանը,  քննարկվել է միջազգային եւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ: