Հայաստանում բացվել է գինու նոր գործարան` տարեկան 300 հազար լիտր արտադրողականությամբ: Ինչպես NEWS.am –ին հայտնեցին «Տիերրաս դը Արմենիա» ներդրող ընկերությունում, առաջիկա տարիներին այդ ծավալը պլանավորվում է հասցնել տարեկան մինչև 1 մլն լիտրի: Գործարանը կօգտագործի սեփական խաղողի այգիների հումքը ՝ հայկական, ֆրանսիական, իտալական և արգենտինական խաղողի տեսակները: Գործարանի ստեղծման համար ներդրումները կազմել են 3 մլն դոլլար:
Հիշեցնենք, որ «Տիերրաս դը Արմենիա» ընկերությունը Արմավիրի մարզում 2300 հա հողատարածք ունի: Դրանցից 500 հա-ի վրա արդեն տնկված են խաղողի այգիներ, որոնցից ստացված բերքը ընկերությունը վաճառում է հիմնականում կոնյակի գործարաններին: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 40 մլն դոլար: Ընկերության սեփականատերն է արգենտինահայ միլիարդեր Էդուրդո Էռնեկյանը:





























