«Վրացական երազանք» կոալիցիան կառավարության նոր կազմը կհայտնի հոկտեմբերի 8-ին: Ինչպես հայտարարել է կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, հոկտեմբերի 6-ին եւ 7-ին նա կծանոթացնի նախարարների իր թիմին, հնարավոր է իր ծրագիրը որոշակիորեն փոփոխման ենթարկվի: «Սովորաբար ես միայնակ որոշումներ չեմ ընդունում: Երկուշաբթի մենք կներկայացնենք  կառավարության ամբողջական կազմը»,- խոստացել է Իվանիշվիլին, հաղորդում է Interpressnews-ը:

Նրա խոսքով,  գործող իշխանության բոլոր նախարարներն ու փոխնախարարների մի մասը կփոխարինվեն: «Փոխնախարարներից ցածր պաշտոնյաներին մենք չենք պատրաստվում հեռացնել, եթե առանձնահատուկ դեպքեր չլինեն: Ինչ վերաբերվում է հասարարակական չինովնիկներին, ապա նրանք բոլորը կպահպանեն իրենց պաշտոնները»,- վստահեցրել  է Իվանիշվիլին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի ունեցած  խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել  Բիձինա Իվանիշվիլու «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքը: Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է  իր գլխավորած «Միասնական ազգային շարժում» կուսակցության ընդդիմության դառնալու մասին: