Բժիշկ Ջեք Գեւորգյանի, ով հայտնի է որպես «դոկտոր Մահ», ժառանգները եւ Հայկական գրադարանն ու Ամերիկայի թանգարանը կարգավորել են հանգուցյալ բժշկի ստեղծագործությունների նկատմամբ իրավունքի հետ կապված հարցը` գործը դատարան չհասցնելով:
Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, Հայկական գրադարնն ու Ամերիկայի թանգարանը Գեւորգյանի կողմից ստեղծած 4 նկար կվերցնեն, իսկ մնացած 13 աշխատանքները կվերադարձվեն նրա զարմուհուն, ով բժշկի պաշտոնական ժառանգորդուհին է համարվում, հաղորդում է «The Detroit News»-ը:
Գեւորգյանի աշխատանքները, այդ թվում նրանք, որոնք, ըստ որոշ լուրերը, նկարված են արյունով, գնահատվում են ավելի քան 2 մլն դոլար:




























