Հռոմի պապ Բենեդիկտոս XVI գիրք է գրել Հիսուս Քրիստոսի մանկության մասին, որը կհայտնվի վաճառքում Սուրբ Ծննդյան նախօրեին՝ կաթոլիկական տոնացույցով: Այդ գրքի հրատարակման մասին պայմանագիրը կնքվել է սեպտեմբերի 21-ին Վատիկանի հրատարակչական տան եւ իտալական Rizzoli հրատարակչության միջեւ:
Բենեդիկտոս XV-ը աստվածաբանական թեմայով եւս մի քանի գրքի հեղինակ է, մասնավորապես՝ «Հիսուսը Նազարեթցին. Հորդանանում մկրտությունից մինչեւ Փոխակերպում» եւ «Հիսուսը Նազարեթցին. Երուսաղեմի մուտքից մինչեւ Հարություն» վերնագրերով աշխատությունները նրա գրչին են պատկանում:
Ինչպիսի խորագրով լույս կտեսնի նոր գիրքը, առայժմ չի հայտնվում, սակայն ժշգրիտ հայտնի է , որ նա Հիսուսի վաղ տարիների մասին է, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Վատիկանում ընդգծում են, որ աստվածաբանական եւ գիտական տեսակետից սրբազան հոր աշխատանքը կունենա մեծ նշանակություն:
Թերթը նշում է, որ չկա ոչ մի մեկնաբանություն այն մասով, թե որտեղից է Հռոմի Պապը վերցրել այդքան տեղեկություններ Հիսուս Քրիստոսի մանկության վերաբերյալ:





























