Շրջապատողները ճաղատ տղամարդկանց ընկալում են որպես ավելի ուժեղ, ավելի սպորտային, ինպես նաեւ նրանք ընկալվում են որպես ավելի հաջողակ ղեկավարներ, պնդում են գիտնականները:
Ինչպես գրում է «The Daily Mail»-ը, Փենսիլվանիայի համալսարանի դասախոս Ալբերտ Մանեսին նման հայտնագործության է դրդել սեփական ճաղատը: Իրականացված գիտափորձերի ընթացքում, որի ժամանակ մասնակիցներին ցույց են տրվել նմանատիպ հագնված եւ գրեթե նույն տարիքի տղամարդկանց լուսանկարներ եւ խնդրել նրանց գնահատել ըստ արտաքին տեսքի: Թեստի արդյուքնում պարզվել է, որ սափրած գլխով տղամարդիկ ավելի առնական են համարվել:
Մյուս գիտափորձերը եւս ցույց են տվել, որ ճաղատ տղամարդիկ ավելի բարձրահասակ եւ ուժեղ են թվում, քան կան իրականում: Բացի այդ, սափրագլուխ տղամարդկանց ուժեղ լիդերական որակներ են վերագրվում:





























