Ամերիկյան գիտնականները քվանտային համակարգի չափում են կատարել` չխախտելով նրա հավասարակշռությունը: Հետազոտությունը կատարվել է  պողպատե խցի ներսում երեւակայական կատվի միջոցով`մտացածին օբյեկտի, որն անցած դարի 30-ականներին առաջարկվել էր  ավստրիացի ֆիզիկոս Էրվին Շրեդինգերի կողմից: «Շրեդինգերի կատուն»  հետազոտության արդյունքում «կենդանի» է մնացել, գրում է «New Scientist» ամսագիրը:

Ինչպես բացատրում են գիտնակաները, քվանտային ֆիզիկայում  օբեկտները կարող են միաժամանակ մի քանի վիճակում լինել, որը կոչվում է սուպերդիրք:

Շրեդինգերը սուպերդիրքերի տարօրինակ որակներ է պատկերել` պողպատե խցում երեւակայական կատվի օգնությամբ, որի ճակատագիրը կախված է ռադիոկատիվ ատոմի քայքայումից:   Նա կարծում էր, որ Գեյգերի հաշվիչի ներսում ռադիոակտիվ նյութերի փոքրիկ քանակություն կա, որը մեկ ժամվա ընթացում կամ կարող է քայքայվել կամ ոչ: Եթե դա տեղի է ունենում,  մուրճը հարվածում է  ցիանական թթվի կոլբային եւ «կենդանին»  մահանում է թունավորումից:

New Scientist –ը նշում է, որ բացհայտման գործնական օգուտը կայնում է նարնում, որ ապագայում հնարավոր կլինի  այն օգտագործել քվանտային համակարգիչների նախագծման համար: Ավելի վաղ սուպերդիրքերը չէր հաջողվել հետազոտել առանց դրանց ոչնչացման, եւ դա խաչընդոտ էր հանդիսանում քվանտային համակարգիչների ստեղծման համար: