Ֆլորիդայի իշխանությունները որոշել են աշխատանքի չնդունել ծխողներին, որպեսզի բժշկական ապահովագրության հարցում խնայեն: Ծխող աշխատակիցներին, սակայն, չեն հեռացնի աշխատանքից:
Ըստ Հարավային Ֆլորիդայի վիճակագրական հաշվետվությունների` 60 հազար ծխող թանկ են արժենում պետության վրա` տարեկան 1.2 միլիոն դոլար բժշկական ապահովագրության և նման այլ ծախսերի համար: Իշխանությունները հուսով են, որ նման քայլերը կօգնեն խնայել միջոցներ և արդյունքում ավելի առողջ աշխատակիցներ ունենալ, գրում է The Daily Mail-ը:Ընկերության այն աշխատակիցներին, որոնք այժմ ծխում են, կառաջարկվեն անվճար դեղամիջոցներ այդ վնասակար սովորությունից ձերբազատվելու համար: Գործատուները պնդում են, որ չեն ստուգելու հավակնորդներին ծխելու առումով, այլ հույս են դնում մարդկանց խղճի վրա: Հարավային Ֆլորիդա նահանգի մյուս քաղաքներում ևս փորձարկել են նման քաղաքականություն, բայց, օրինակ, Հյուսիսային Մայամիում նրանից հրաժարվել են դեռևս 2003 թ-ին, քանի որ բժշկական ծախսերի կրճատում չեն նկատել:





























