Էլզասի մեղուները սկսել են արտադրել տարօրինակ  կապտականաչավուն մեղր: «Սխալ» մեղրի մասին  ֆրանսիացի մեղվապահները հայտնել են դեռ օգոստոսին:

Մտահոգված մեղվապահները անցկացրել են  հետազոտություն և հայտնաբերել  իրենց  մթերքի  փչացման  «մեղավորին» ՝ Agrivalor ընկերության կենսագազային սարքը, որը կոնֆետների արտադրության  Mars  ֆաբրիկայի թափոններն է վերարտադրում: Աշխարհահռչակ դեղին, կանաչ, ալ-կարմիր, կապույտ կամ շագանակագույն  գլազուրի մեջ փոքր դրաժեները  պահվում էին ոչ հերմետիկ տարաների մեջ, որտեղ մեղուները հանգիստ կարող էին մտնել:

Ընկերության մենեջերը հայտարարել է, որ խնդրի լուծումը գտնվել է շատ կարճ ժամանակահատվածում մեղվապահներից բողոքը ստանալուց հետո: «Մենք հավաքել ենք բոլոր տարաները, այժմ նրանք կպահվեն փակ տարածքներում», - նշել է նա, ավելացնելով,  որ ընկերությունը «անկեղծորեն ցավում է ստեղծված իրավիճակի համար»:

Տեղական մեղվապահների խորհրդի  նախագահ Ալեն Ֆրիյեն նշել է, որ ստացված զանգվածը իր  համով նման է  մեղրին, սակայն  դրանով համեմատությունը ավարտվում է: Դա վաճառել հնարավոր չէ:

Ինչպես հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, մթերքը, որն անհնար է վաճառել,  մեծ խնդիր է դարձել տասնյակ տեղացի մեղվապահների համար: Բացի այդ, մինչև հաջորդ տարվա գարունը անհայտ կմնա` կապրեն  այն մեղուները, որոնք  համտեսել են  կոնֆետները: