ԱՄՆ-ում նկարահանում են Հոլիվուդում Ֆրանց Վերֆելի աշխարհահռչակ «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի էկրանավորման փորձերի մասին փաստագրական կինոնկար:
«Ֆիլմը մերժվել է» անվանումով փաստագրական ֆիլմը պատմում է տարբեր դերասանների ու ռեժիսորների, այդ թվում ՝ Սիլվեստեր Ստալոնեի, վեպը Հոլիվուդում էկրանավորելու մի քանի անհաջող փորձերի մասին:
«Մեր նպատակն է հանդիսատեսին տալ յուրահատուկ տեղեկատվություն վեպի շուրջ ծագած վեճերի և արտասահմանյան ուժերի կողմից աննախադեպ քաղաքական մանյովրների մասին, որպեսզի արգելափակեն ֆիլմերի արտադրությունը»,- «Armenian Weekly»-ի հետ զրույցում հայտարարել է պրոդյուսերներից մեկը ՝ Էդվին Ավանեսը:
Նա նաև նշել է, որ վավերագրական ֆիլմում կբարձրաձայնվեն Հոլիվուդի առանցքային խնդիրները, ներառյալ` դավաճանությունը և գրաքննության աղաղակող օրնակները «անուրջների ֆաբրիկայի» պատմության համատեքստում: Ֆիլմը նկարահանվել է արխիվային փաստաթղթերի հիման վրա:
Պրոդյուսերի խոսքով, ֆիլմը պահանջում է ֆինանսական ներդրումներ, և այդ նպատակով կազմակերպվել է օնլայն միջոցների հավաքագրում:




























