Թուրքիան կարող էր  վերջ տալ Սիրիային  մի քանի ժամվա ընթացքում: Այսպիսի  հայտարարությամբ հանդես է եկել Եվրամիության գործերով նախարար Էգեմեն Բաղիշը: Սակայն երկիրը չի ցանկանում սկսել պատերազմական գործողություններ, քանի որ չունի խնդիրներ սիրիական ժողովրդի հետ, հայտարարել է նա:

Բաղիշի խոսքերով, եթե Թուրքիան ցանկանար պատերազմ, ապա այն կսկսվեր դեռ հունիսին, երբ Սիրիան կրակել է թուրքական օդուժի  հետախուզական ինքնաթիռի վրա: Նախարարը ընդգծել է, որ Թուրքիայի Հանրապետությունը չի ցանկանում  զինվորական հակամարտություն, սակայն իր իսկ հանգստության համար  նա մշտապես պետք է պատրաստ լինի  ամեն ինչի, հայտնում է  «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Մինչ այդ, Ռուսաստանի ԱԳՆճն հույս էր հատնել, որ թուրքական իշխանությունների կողմից  չեն ձեռնարկվի  ինչ-որ քայլեր, որոնք կարող են բերել  իրավիճակի  բարդացմանը տարածաշրջանում, հաղորդում է  «Ռոսիյսկայա գազետան»:

Հիշեցնենք,  որ ըստ  թուրքական լրատվամիջոցների, հոկտեմբերի 3-ին Սիրիայի տարածքից  արձակված արկը , Անկարայի պնդմամբ, բերել է  5 մարդու  մահվան  թուրքական  Շանլիուրֆա  նահանգում: Ի պատասխան  դրա թուրքական զինվորական ստորաբաժանումները  հարվածներ են հասցրել  Սիրիայի տարածքի ուղղությամբ:  Թուրքական  զինվորական ստորաբաժանումների հարվածները ուղղվել են  սիրիական Այն Արուս գյուղի ուղղութամբ, որը վերջերս անցել էր  «սիրիական ազատ բանակի» խմբավորումների  վերահսկողության տակ:

Սիրիայի իշխանությունները  պաշտոնապես  ցավակցություն են հայտնել  հոկտեմբերի 3-ին թուրքական տարածքում  զոհվածների  հարազատներին ու մտերիմներին: Համապատասխան հայտարարաությամբ հանդես եկավ Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ Զոուբին: