Սաֆարովի գործը կարող է հանգեցնել այն մտքի, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որտեղ մարդասպանին արդարացնում են միայն այն բանի համար, որ նա հայի է սպանել: Այդ մասին այսօր` հոկտմեբերի 5-ին ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շվեյցարիայի Դաշնային ժողովի Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ Ուելի Լոենբերգերը` մեկնաբանելով Ադրբեջանում Սաֆարովի հերոսացման փաստը:
«Կարծում եմ, որ այդպիսի քննարկում կանցկացվի նաեւ միջազգային մակարդակով: Աշխարհը քիչ է ծանոթ Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: Այդ պատճառով էլ մեր պատվիրակությունը մեկնեց Արցախ՝ ամեն ինչ սեփական աչքերով տեսնելու համար»,-ասեց Լոենբերգերը:
Շվեյցարիայի Դաշնային ժողովի Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի երկրորդ համանախագահ Դոմինիկ դը Բյումանը տեղեկացրեց, որ Արցախ կատարծ եռօրյա այցի ժամանակ նրանք կարողացան ծանոթանալ երկրին. «Լեռնային Ղարաբաղում մեր բոլոր զրուցակիցները հավատարմություն են հայտնել կայուն խաղաղության հաստատմանը»:
Բյումանը հավելել է, որ Ղարաբաղում նրան տպավորել է ժողովրդվի վստահությունը իշխանությունների հանդեպ,կրթության բարձր մակարդակը ուսումնական հաստատություններում:





























