Երկարատեւ հիվանդությունից հետո 91 տարեկանում մահացել է հայ մեծանուն կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը: Հայ ժամանակակից կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդուարդ Միրզոյանը ծնվել է 1921թ.-ի մայիսի 12-ին Վրաստանի Գորի քաղաքում:

1941թ. ավարտել է Երեւանի կոնսերվատորիան` Վ.Տալյանի ստեղծագործական դասարանը։ 1946-1948թթ. սովորել է Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում: 1965 թվականից պրոֆեսոր էր, 1956-1990թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ:

Նրա հայտնի ստեղծագործություններից են. «Ասումենթե...», «Երազ տեսա», «Հայրենիքն է կանչում», «Սիմֆոնիկ պարեր», «Տոնական նախերգանք», «Լարայինկվարտետ», «Սիմֆոնիա լարային նվագախմբի եւ լիտավրների համար»:

Է. Միրզոյանը գրել է երաժշտություն նաեւ ֆիլմերի համար՝ «Երբ քեզ հետ են ընկերներդ»,  «Արեւոտ օր է», «Հեղկոմի նախագահը», «Աքսորական թիվ 001»: