Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը «հեռու չէ Սիրիայի հետ պատերազմից»:

Դիմելով Ստամբուլում հավաքվածներին, Էրդողանը հայտարարել է. «Մենք շահագրգռված չենք պատերազմում, սակայն մենք հեռու չենք դրանից»: Նա նաեւ զգուշացրել է Բաշար Ասադի կառավարությանը, որ Թուրքիայի վճռականությունն ու ունակությունները ստուգելու փորձերը կարող են նրանց համար ճակատագրական սխալ լինել, հաղորդում է Reuters-ը:

«Խաղաղություն ես ուզում` պատրաստվիր պատերազմի»,-հայտարարել է վարչապետը` նշելով, որ պատերազմը կարող է խաղաղության բանալին լինել, գրում է «Hurriyet Daily News»-ը: