Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի` Ազգային խորհրդի «Շվեյցարիա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահներ Ուելի Լոյենբերգերի եւ Դոմինիկ դե Բումանի գլխավորած պատվիրակության անդամները այսօր` հոկտեմբերի 5-ին այցելել են Ծիծեռնակաբերդ` 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նրանք ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հուշարձանին:
Շվեյցարացի պատգամավորներն այցելել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնի հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին: Պատվիրակության բոլոր անդամները գրառում են կատարել «Պատվո հյուրերի» հուշամատյանում:





























