Համոզված ենք, որ Վրաստանում կայացած ազատ եւ մրցակցային խորհրդարանական ընտրությունները կնպաստեն մեր հարեւան երկրում ժողովրդավարական արժեքների հետագա ամրապնդմանը,  քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների շարունակմանը՝ ի բարօրություն Վրաստանի եղբայրական ժողովրդի: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ խոսելով Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների մասին:

«Վրաստանի հետ Հայաստանին կապում են դարերի խորքից եկող ավանդական բարիդրացիականան հարաբերություններ: Վրաստանը տուն է բազմահազար վիրահայերի համար, որոնք մեր բարեկամությունը ամրապնդող կարեւոր օղակ են:

Մեզ հաջողվել է Վրաստանի հետ կառուցել փոխադարձ հարգանքի վրա հիմնված փոխշահավետ բարձր մակարդակի միջպետական հարաբերություններ եւ լիահույս ենք, որ շարունակելու ենք համատեղ ջանքերն ուղղված բարեկամական համագործակցության առավել ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների եւ պետությունների»,- ասել է Նալբանդյանը: