Թուրքիայի Հաթայ նահանգում տեղակայված ցամաքային ուժերին պատկանող հրետանային կայանքները կրկին կրակ են բացել Սիրիայի ուղղությամբ:

Թուրքական Mıilliyet-ի փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարական զորքերի եւ Ազատ սիրիական բանակի միջեւ Լազիկիյե քաղաքի մոտ  բախումների ընթացքում արձակված հրետանային արկը ընկել է Սիրիային սահմանակից  Թուրքիայի Հաթայ նահագի լեռնային հատվածում:
Թուրքական կողմի պնդմամբ՝ Սիրիայի կառավարական զորքերի արձակած արկից հետո թուրքական ցամաքային ուժերին պատկանող հրետանիները հրետակոծել են Սիրիայում գտնվող թիրախներին:

Նշենք, որ հոկտեմբերի 3-ին, 15:30- ին Աքչաքալեյի այգիներից մեկում եւ 16:25-ին Աքչաքալեյի բանուկ փողոցներից մեկում հրետանու արկեր են ընկել, որոնք ըստ թուրքական լրատվամիջոցների պնդումների, արձակվել են Սիրիայի տարածքից:

Երկրորդ արկի պայթյունից հետո, երբ մահացել է 5 հոգի, Աքչաքալեյի բնակիչները հարձակվել են  շրջանի կառավարական առաձնատան վրա: Ոստիկանությունը բնակիչների դեմ կիրառել է արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ:

Այս միջադեպի հաջորդ օրը Թուրքիայի խորհրդարանն ընդունեց անդրսահմանային ռազմական գործողությունները թույլատրող օրինագիծը, ինչը թուրքական հասրակության մեջ միանշանակ չընդունվեց: