Իշխանության բռնի գրավման փորձի մեղադրանքով ձերբակալված ղրղըզ ընդդիմադիր պատգամավորները կալանավորվել են երկու ամսով:
«Աթա Ժուրթայի» պատգամավորներ Սադիր Ժապարովին, Կամչիբեկ Թաշիեւին եւ Տալանտ Մամիտովին ձերբակալելու որոշումը կայացրել է Բիշքեք քաղաքի դատարանը: Փաստաբանները մտադիր են բողոքարկել որոշումը, հայտնում է K-News գործակալությունը:
Թաշիեւը, Ժապարովը եւ Մամիտովը ձերբակալվել էին հոկտեմբերի 4-ի առավոտյան իշխանության գրավման մեղադրանքով այն բանից հետո, երբ հոկտեմբերի 3-ի ընդդիմադիր ցույցի մասնակիցները փորձել էին ներխուժել Բիշքեքում երկրի խորհրդարանի շենք:
«Իշխանության բռնազավթման համար նախատեսվում է 12-20 տարվա ազատազրկում», - խորհրդարանի նիստում հայտարարել է Ղրղըզստանի գլխավոր դատախազ Աիդա Սալյանովան:




























