ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգ մեկնած «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանը երեկ հանդիպել է ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի նախագահ Անդրես Հերկելին։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։
««ՉԻ» տեղեկություններով, հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության, քաղբանտարկյալների, ընտրական համակարգի, անցած ԱԺ ընտրությունների եւ գալիք նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր։ Քննարկվել են նաեւ Մարտի 1-ի հանցագործության բացահայտման հետ կապված հարցեր»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։




























