ԱՄՆ-ում խոշոր վթար է տեղի ունեցել. բախվել են 47 մեքենաներ, տուժել է ավելի քան 50 մարդ:
Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին` Ֆլորիդա նահանգի I-75 մայրուղում: Թեթեւ մարդատար մի քանի մեքենաներ բախվել են բեռնատարին, որից հետո նրանց են բախվել այլ մեքենաներ: Արդյունքում ձեւավորվել է վթարված մեքենաների շղթա:
Երկու մարդ լուրջ վնասվածքներ են ստացել, մյուսները թեթեւ վիրավորվել են: Ըստ նախնական տվյալների` վթարի պատճառ կարող էր դառնալ անձրեւը եւ ուժեղ քամին, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցներին:
Ինչպես հայտնել են շերիֆի գրասենյակից, վթարի հետեւանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք, սակայն ոստիկանները վստահեցնում են, որ դա վտանգավոր չէ, հաղորդում է rbc-ն:





























