Լոնդոնում ավարտվել է «007 գործակալ» ֆիլմի ամենաթանկարժեք իրերի փակ վաճառքը, որը նվիրված էր հոկտեմբերի 5-ին տոնվող «Ջեյմս Բոնդի համաշխարհային օրվան»: Մի շարք ցուցանմուշներ մի քանի անգամ ավելի թանկ են վաճառվել, քան նրանց նախնական գինն էր:
«Գթասրտության քվանտ»-ի առաջին կադրերում երեւացող գործակալի սպորտային մեքենան վաճառվել է 241 հազար ֆունտով (388 հազար դոլար): «Օմեգա» ժամացույցը, որը հայտնվել էր 23-րդ ֆիլմում, վաճառվել է 157 հազար ֆունտով (250 հազար դոլար):
Թանկարժեք այլ իրերի հետ վաճառքի էր դրվել նաե սուրպերհերոսի կերպարը ստեղծած գրող Յան Ֆլեմինգի սետղածագործությունների հավաքածուն: Վաճառվել է նաեւ Դենիել Քրեյգի կոստյումը, որը վաճառվել է 47 հազար ֆունտով (75 հազար դոլար), գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ:
Վաճառքի ողջ հասույթը կօգտագործվի բարեգործական նպատակներով:




























