Ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է գրանցվել։ Ինչպես «ԱՊԱ»-ին հայտնել են ՃՈ գլխավոր վարչությունից, ողբերգական հանգամանքներում զոհվել է ադրբեջանական բանակի սպան։
Համաձայն տեղեկատվության՝ վթարը տեղի է ունեցել երեկ ժամը 03:00-ի սահմաններում՝ Բաքու-Սումգայիթ ճանապարհին։ ՊՆ N զորամասի ավագ լեյտենանտ Շահմար Ռամազանօղլու Ղասիմովը «ՎԱԶ-2107» ավտոմեքենայով բախվել է ճանապարհի եզրի պատնեշին։ Ստացված վնասվածքներից նա տեղում մահացել է։ Սպայի մարմինը տարածքում գտնվող անձանց օգնությամբ հանվել է մեքենայից։
Առավել վաղ հաղորդվել էր հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած եւս մեկ միջադեպքի մասին։ Nզորամասին զինվորն ինքն իրեն վնասել էր հրազենով։ Չի բացառվում, որ դա ոչ թե զենքի նկատմամբ անփույթ վերաբերմունքի արդյունք էր եղել, այլ ինքնասպանության փորձի դրդում։





























